Ազգային անվտանգության ծառայությունից հերքում են տեղեկությունները, թե ԱԱԾ ղեկավարությունը աշխատանքից ազատման դիմումներ է գրել։
«Մամուլում տարածված լուրերը, որ ազատման դիմում են գրել ԱԱԾ տնօրենն ու այլ աշխատակիցներ, չի համապատասխանում իրականությանը։ ԱԱԾ-ն շարունակում է իր բնականոն գործունեությունը», – այս մասին հայտնում են ԱԱԾ լրատվության բաժնից:











