ԱԱԾ-ն ինձ հետ միասին ապրում է մեր տանը. Նաիրա Զոհրաբյան

11
ԱԱԾ-ն չի կարող երկրի մոլորակի վրա գտնել գեթ մեկ մարդու, ով կարող է փաստարկված պնդել, թե Զոհրաբյանը իրենց կաշառք է առաջարկել: Lրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
 
«Եթե այս մոլորակի վրա գեթ մեկ հոմոսապիենս կգտնեք, ով կկանգնի փաստարկված կասի, ոչ թե ապօրինի հայտարարություն կանի, թե Նաիրա Զոհրաբյանը որևէ մեկին գումար է տվել կամ խոստացել է, «բամբանեռկա», պեպսի կոլա կամ լահմաջու է տվել և ասել է՝ ձայն կբերես ինձ կամ իմ կուսակցությանը, պատրաստ եմ ընդունել, որ դուք ճիշտ էիք, ես՝ սխալ», – ասաց նա։

Պատգամավորը նաև կոչ արեց ԱԱԾ-ին իր հեռախոսազանգերը չլսել և չհետևել իրեն:

«ԱԱԾ-ն ինձ հետ միասին ապրում է մեր տանը, իմ հեռախոսի մեջ։ Մի քրքրեք իմ ֆեյսբուքը, վոթսափը, մեսինջերը, սիգնալը։ Եթե ինչ-որ մեկի հետ խոսալու բան ունեմ, կարող եմ հանդիպել փողոցում, հանդիպել հառախոները թողած տանը, իզուր այդքան ռեսուրս ինձ վրա մի ծախսեք, անիմաստ է», – ասաց Զոհրաբյանը՝ հավելելով․

«Քայլում եմ, իրանք հետևս են, մտնում եմ գեղեցկության սրահ, իրանք ինձ ուղեկցում են, էն օրը խանութում կանացի պարագա էի առնում, ուզում էի մի հատ էլ հարցնեի՝ լա՞վ ա, հավանո՞ւմ եք։ Անլրջացրել են ամեն ինչ»։