ԱԱԾ-ից հերքում են. տնօրենը դիմում չի գրել

13
Ազգային անվտանգության ծառայությունից կրկին պնդում են՝ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը աշխատանքից ազատման դիմում չի գրել։

«Հրապարակումը, թե Էդուարդ Մարտիրոսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իրականությանը չի համապատասխանում», – այս մասին հայնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից։

Հիշեցնենք՝ մամուլում պարբերաբար հրապարակվում է տեղեկություն, որ ԱԱԾ տնօրենը թողնելու է պաշտոնը։