ԱԱԾ դիմացից մարդկանց բերման են ենթարկում, այդ թվում՝ պատգամավոր Արման Աբովյանին

12

ԱԱԾ դիմաց հավաքված քաղաքացիներին, ովքեր եկել են աջակցելու Գագիկ Ծառուկյանին, ոստիկանները սկսեցին բերման ենթարկել:

Մեծ թվով քաղաքացիներ արդեն իսկ բերման են ենթարկվել՝ պատճառն ըստ ոստիկանների՝ իրենց պահանջներին չհետևելն ու սոցիալական հեռավորությունը չպահելն է:

Բերման ենթարկվածների մեջ է նաև ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը:

Նշենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս պահին ԱԱԾ-ում հարցաքննության է: