Ֆրանսիացի լրագրողը նյարդայնացնում է Սերժ Սարգսյանին. Tribune de Lyon

8

Ֆրանսիական Tribune de Lyon պարբերականը գրում է Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում Սերժ Սարգսյանի հետ կատարված մի միջադեպի մասին: Պարբերականը «France 3-ը նյարդայնացնում է Հայաստանի նախագահին» վերնագրով հոդվածում գրում է France 3 հեռուստաընկերության լրագրող Օլիվիե Միշելի հետ տեղի ունեցածի մասին. «Ես հարցրի երկրում տիրող կոռուպցիայի, Հայաստանի կողմից Սիրիայի իշխող ռեժիմին աջակցելու մասին»: Լրագրողի խոսքով այս հարցերը լարված մթնոլորտ են ստեղծել: «Թարգմանիչը ինձ մոտեցավ, իսկ նախարարներից մեկը ինձ տարավ այն կողմ և մատով սպառնաց»: Միշելը այս ամենն ասելուց հետո նշում է. «Մի՞գուցե նա իր հաջորդ արձակուրդն անցկացնի Հայաստանում»: