Ֆրանսիայի հայ համայնքն այսօր հանդիպելու է Սարկոզիին

9

Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը համոզմունք հայտնեց, որ Թուրքիան այնուամենայնիվ, կարողացավ ներգործել Ֆրանսիայի վրա և` «Ցեղասպանությունների ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագծի վերաբերյալ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը կարող է երեք որոշում կայացնել. կամ կորոշվի, որ այն ամբողջությամբ համապատասխանում է սահմանադրությանը, կամ մասամբ է համապատասխանում, կամ էլ ամբողջությամբ չի համապատասխանում»:

Սակայն ըստ Մանոյանի` հիասթափվելու կարիք չկա, այլ հակառակը. «Պետք է բարձրացնել Հայոց Ցեղասպանության հատուցման հարցը: Ցեղասպանության ճանաչման հանգրվանը կարելի է ասել անցել ենք, բայց դա չի նշանակում, թե աշխատանք չի տարվելու»,- վստահեցրեց բանախոսը:

Իսկ եթե որոշվի, որ օրինագիծը մասամբ չի համապատասխանում սահմանադրությանը, այն կվերադառնա Ֆրանսիայի Ազգային ժողով` վերամշակման: «Իսկ չհամապատասխանելու դեպքում, նախագահ Սարկոզին արդեն հայտարարել է, որ նոր օրինագիծ կառաջարկի»:

Մանոյանը շեշտեց, որ պետք է ճիշտ քայլեր անել, դրանցից մեկն էլ այն է, որ Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչներն այսօր պետք է հանդիպեն նախագահ Սարկոզիի հետ և քննարկեն օրինագծի ճակատագրի հարցը: