Ֆյուլե. ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում անհրաժեշտ է առաջընթաց գրանցել

13

Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է. «ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում անհրաժեշտ է առաջընթաց գրանցել»: Տեղեկանում ենք ԵՄ մամլո ծառայությունից:

Ֆյուլեն նման հայտարարությամբ հանդես է եկել Բրյուսելում, Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Մահմուդ Մամեդգուլիևի հետ հանդիպման ժամանակ:

Ֆյուլե-Մամեդգյուլիև հանդիպման արդյունքների վերաբերյալ հաղորդագրությունում ասվում է, որ հանդիպման ընթացքում հանձնակատար Ֆյուլեն ընդգծել է, որ անհրաժեշտ է առաջընթաց գրանցել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում և հավելել է, թե կարևոր է, որ կողմերը զերծ մնան այնպիսի գործողություններից և հայտարություններից, որոնք կարող են սրել իրավիճակը: