Ֆիշեր. ԼՂ հարցը չի կարող լուծվել բռնության ուժի տեսանկյունից

10

Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է նաև Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցին` նշելով, որ ինքը չի ուզում մանրամասների մեջ խորանալ, բայց ընդունում է այն բարդ խնդիր է: «Ես հարյուր տոկոսով պաշտպանում եմ այն սկզբունքը, որ այսպիսի խնդիրների դեպքում հարցը չի կարող լուծվել բռնության ուժի տեսանկյունից: Հարկ է, որ դիպուկահարները սահմանամերձ տարածքից հետ քաշվեն և մենք հույս ունենք, որ Մինսկի խումբը կշարունակի իր ջանքերը այդ ուղղությամբ` համանախագահող երկրները այդ ներուժն ունեն»- ասել է Ֆիշերը: