Ֆասիեն իր առաքելությունը կավարտի տարեվերջին

8

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն իր առաքելությունը տարեվերջին կավարտի: Նրան կփոխարինի Ժակ Ֆորը:

Ժակ Ֆորը զբաղեցրել է Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը: Ֆրանսիացի դիվանագետն ավարտում է իր առաքելությունը Կիևում: Ժակ Ֆորը 64 տարեկան է: Տարբեր տարիներին նա զբաղեցրել է Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը Ալբանիայում, Էստոնիայում, Սլովակիայում, ինչպես նաև ղեկավարել Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի բաժինը: