Օրինագծի ընդունումը կարող է սրել երկուստեք հարաբերությունները

11

Ֆրանսիան ռիսկի տակ է դնում իր կապերը Թուրքիայի հետ, որը ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակիցն է և Եվրոպայի ամենաարագ զարգացող տնտեսությունը: Այս մասին են գրում թուրքական լրատվամիջոցները:

Ֆրանսիան Թուրքիայի հետ զբաղվում էր Իրանի միջուկային սպառնալիքների դեմ, ինչպես նաև Սիրիայի հարցերով, սակայն այս օրինագծի ընդունումը կարող է սրել երկուստեք հարաբերությունները: Գրում է թուրքական Hurriyet-ը:

Ի դեպ, նշենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի առջև հազարավոր թուրքեր էին հավաքվել և բողոքի ակցիա էին անցկացնում ընդդեմ Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման: