Օրենքը ընդունվեց. նվազագույն աշխատավարձը՝ 35.000 դրամ

10

65 կողմ, 7 դեմ, 25 ձեռնպահ ձայների մեծամասնությամբ Հայաստանի Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, համաձայն որի՝ 2013 թվականի հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը կդառնա 35 հազար դրամ` այժմվա 32 500 դրամի փոխարեն:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք ձեռնպահ են քվեարկելու կառավարության այս նախաձեռնությանը, իսկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կրկնեց խոսքերը, որ ստորացուցիչ է այս չափով բարձրացնել աշխատավարձը:

Իսկ «Ժառանգության» մյուս անդամը՝ Ռուբիկ Հակոբյանը շեշտեց, որ դեմ են քվեարկելու այդ նախագծին: