Օսկանյանի գործից հաշվերհարդարի հոտ է գալիս. Ավետիքյան

15

«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը կարծում է, որ «հաշվեհարդարի հոտ է գալիս» Օսկանյանի գործից և նշում. «Կարող է սխալմունք է եղել հաշվապահությունում, փոխանցման ժամանակ, բայց գիտակցաբար նա չէր կարող այդպիսի բան աներ»,- ասաց Ավետիքյանը և կարծիք հայտնեց, որ Վարդան Օսկանյանին ուղղված մեղադրանքը՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի միջոցով փողերի լվացման հարցում, բազմաթիվ հարցականներ է առաջացնում:

«Վարդան Օսկանյանի աշխատած տարիներին չեմ լսել որևէ բամբասանք նրա վարքի մասին: Ամենահամեստ պաշտոնատար անձն էր, առանց թիկնապահների էր շրջում, գնում էր ամեն տեղ»,-հավելեց խմբագիրը: