Օսկանյանը դժգոհ է ՀՀ արտաքին գերատեսչության աշխատանքից

8

ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի ԱԺ ելույթի ընթացքում անդրադաձավ մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործին` նրա ազատ արձակման մեջ մեղադրելով ՀՀ կառավարությանը` շեշտելով, որ մենք այս ամենը չպետք է իմանայինք ադրբեջանական մամուլից, այն էլ այն ժամանակ, երբ Սաֆարովն արդեն Ադրբեջանում էր: «Մեր իշխանությունները պետք է լինեին առաջինը, որ տեղյակ լինեին, որ գործարք է տեղի ունենում Հունգարիայի և Ադրբեջանի միջև և այս իմաստով մեր խորհրդարանը պետք է բացատրություն պահանջի մեր արտաքին գերատեսչությունից»,- հայտարարեց նախկին արտգործնախարարը:

Օսկանյանը նաև նշեց, որ Հունգարիան իրավական տեսակյունից օրենք է խախտել, և այսօր էլ Հայաստանի մեջքի ետևում այլ գործարքներ են ընթանում, որոնց փակագծերը ԲՀԿ խմբակցության անդամը չբացեց: