Օձերի հարձակումն սկսվեց

5

ԱԻՆ տեղեկացմամբ` երեկ ժամը 18.15-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հիվանդանոցից ստացված տեղեկատվության համաձայն` ժամը 15.00-ին օձի խայթոցով իրենց մոտ է տեղափոխվել Բյուրական գյուղի բնակիչ 1992թ. ծնված Դ. Ղազարյանը: Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Նույն օրը զեկուցվել է, որ ժ.19.30-ին Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոցից ստացված տեղեկատվության համաձայն` ժ.16.05-ին օձի խայթոցով իրենց մոտ է տեղափոխվել Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ 1948թ. ծնված Թ. Հարությունյանը: Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: