Օբաման ու Մեդվեդևը ղարաբաղյան հակամարտության մասին

3

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ՌԴ նախագահ Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել: Օբաման ցավակցություն է հայտնել «Բուլգարիա» շոգենավի խորտակման կապակցությամբ՝ այնուհետև անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այս մասին հաղորդում է Vesti.ru կայքը:

Վերջինս բարձր է գնահատել Կազանում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում Մեդվեդևի գործադրած ջանքերը՝ ուղղված հակամարտության կարգավորմանը:

Կողմերը երկուստեք մտադրություն են հայտնել միասնական քայլեր ձեռնարկել՝ հակամարտության խաղաղ կարգավորման հասննելու համար: