Օբաման իր վերընտրվելու հարցերն է լուծում

11

Իրանի նախագահը հայտարարել է, որ Օբաման Բին Լադենին սպանեց նախագահական ընտրություններին վերընտրվելու շանս ունենալու համար: Այս մասին հայտնում է իրանական INSA գործակալությունը:
Մահմուդ Ահմադինեջադը նշել է, որ Բին Լադենը վաղուց է սպանված եղել: : Ահմադինեջադը նաև հավելել է, որ ահաբեկիչի սպանությունը ԱՄՆ-ի ներքաղաքական դաշտում փոփոխություններ մտցնելու համար է արվել: Սրանով իսկ Օբաման նպատակ է ունեցել իր վերընտրվելու հարցը լուծել: