Օբաման Իրանին զգուշացնում է. «Ժամանակն օր օրի նվազում է»

6

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում իր ելույթի ընթացքում դատապարտել է Իրանին, որ վերջինս դեռևս չի կարողացել փարատել Արևմուտքի կասկածները առ այն, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում: Տեղեկացնում է Euronews-ը: Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ն հարցը մտադիր է դիվանագիտական ճանապարհով լուծել, բայց ժամանակն օր օրի նվազում է. «Իրանի կառավարությունը շարունակում է աջակցել Դամասկոսի միապետին, ինչպես նաև աջակցում է արտասահմանում ահաբեկչական խմբավորումներին: Նորից ու նորից նրան չի հաջողվում ապացուցել, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում, և որ այն ՄԱԿ-ի առջև կատարում է իր պարտավորությունները»: