Քոչարյանականները ֆուկ են լինում

17

Եթե ՀԱԿ-կոալիցիա երկխոսությունը շատերը ճատրակ էին համարում, ապա` այսօրվա մեր ներքաղաքական դաշտը շաշկիի կարելի է նմանացնել` հաշվի առնելով ֆուկի օրենքը: Ու պետք չի խոսել քաղաքագետների կամ վերլուծաբանների հետ, որպեսզի հասկանալ` որն է դրա բուն պատճառը, իհարկե, մեր նախագահը ուզում է ընտրություններին մասնակցել` ինչպես ասում են` առանց ավելորդությունների, վերջին հաշվով ազատվում է Ռոբերտ Քոչարյանի վերջին կադրերից: Բոլորին էլ պարզ է, որ այս կամ այն նախարարը հրաժարական չի տա, ասենք օրինակ իր գործը մի փոքր թերի կատարելու համար: Ենթադրենք նաև դա ընդունում ենք, ինչ է բոլորը սկսեցին վատ կատարել իրենց գործը: Պարզ է, որ այդպես էլ կա, սակայն կասակծելի է, որ Սերժ Ազատիչը դա նկատեց միանգամից ու սկսեց մեղմ ասած պաշտոնանկություններ անել:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը հարցի շուրջ ունի իր տեսակետը. «Տեղի է ունենում շարքերի վերադասավորում, որ այս ժամանակաշրջանում, պետք է ոչ թե կռահել այլ հստակ իմանալ, թե ով ինչ դերակատարությամբ է հանդես գալիս: Ենթադրվում եմ, որ նման փոփոխություններ անողը մտածում, է որ այս իշխանական կազմը պետք է լինի համախբված հանրպետության ղեկավարի շուրջ»:

Իսկ մի՞թե հիմա համախմբված չէին, մի՞թե մեկն ու մեկը այսպես ասած ռիսկ ուներ հակառակվելու: «Իհարկե ոչ, դաշտը պետք է այնքան մոնոլիտ լինի, որ մանևրի դեր չկարողանան կատարել»: Իսկ թե նոր պաշտոնանակություններ սպասվում են, թե ոչ Լարիսա Ալավերդյանը խուսափեց պատասխանել: Հարց այն է, որ հավանաբար, գուցե նաև հաստատ, հիմա որոշ բարձր պաշտոններ զբաղեցնողներ ահ ու դողի մեջ են, գուցե մեկ րոպեից, սեփական ձեռքով գրեն իրենց հրաժարականի դիմումն ու ինչպես շաշկիում` ֆուկ լինեն: