Քլինթոնը հարցրել է արձանագրությունների մասին

5

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Թուրքիայում «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ)կուսակցության առաջնորդի` Քեմալ Քըլըչդարօղլուի հետ հանդիպման ժամանակ հարցադրում է արել նաև հայ-թուրքական արձանագրությունների ձախողման վերաբերյալ, նշելով , որ «Երբ հանդիպումներիս ընթացքում իշխանության ներկայացուցիչներին հարցրի, թե ինչու արձանագրությունները խորհրդարանի օրակարգ չեն ներառվում, ինձ պատասխանեցին, թե դրան դեմ է «ԺՀԿ»-ն, ինչի պատճառով այդ փաստաթղթերը չեն ներկայացվում խորհրդարանի վավերացմանը»: Այս մասին գրում է Hurriyet պարբերականը:

Քըլըչդարօղլուն զարմացել է Քլինթոնի վերոնշյալ հայտարարության առնչությամբ, ասելով. «Կառավարոթյունն արձանագրությունների վերաբերյալ մեզ որևէ տեղեկություն չի տալիս: Արձանագրությունների բովանդակությանն էլ ծանոթ ենք մամուլի միջոցով: Իսկ իշխող կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն է կազմում: Եթե նրանք ցանկանան արձանագրությունները խորհրդարանի օրակարգ կբերեն»: