Քլինթոնը կժամանի Թուրքիա

7

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ապրիլի 1-ին ժամանելու է Թուրքիա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:

Ինչպես հաղորդում է թուրքական Hürriyet-ը` Քլինթոնը Ստամբուլում մասնակցելու է «Սիրիայի բարեկամների» խմբի երկրորդ կոնֆերանսին: Նուլանդը հավելել է, որ դրան մասնակցելու են նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչները: