Քլինթոնը Գյուլի հետ կքննարկի Ղարաբաղի հարցը և հայ-թուրքական հարաբերությունները

5

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Թուրքիա կատարվելիք այցի ընթացքում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Այս մասին հաղորդում է APA գործակալությունը:

Բանակցությունների առաջին փուլում Քլինթոնը Թուրքիայի պաշտոնատար անձանց հետ քննարկելու է Լիբիայի խնդիրները, իսկ երկրորդ փուլում`երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային հարցերի շուրջ մտքերի փոխանակում է լինելու :

Այցի ընթացքում Քլինթոնը հանդիպելու է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի և ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: Քննարկվելու են նաև տարածաշրջանային էներգետիկ ծրագրեր: Ինչպես նաև Թուրքիա-Հայաստան հարաբերությունները: