Քիմական փորձը փորձանք է դարձել

4

Հոկտեմբերի 21-ին, ժամը 15.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «քիմիական այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել դպրոցներից մեկի երկու աշակերտ եւ քոլեջի մեկ ուսանող:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 14.00-ին, դպրոցի բակում անցկացվող քիմիայի գործնական դասին, քիմիական նյութերով փորձ կատարելու ընթացքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետեւանքով նշված անձինք ստացել են 1-ին աստիճանի այրվածքներ:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն: