Քադաֆիի հեղափոխության ձևը` բռնաբարություն

8

Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Մորենո-Օկամպոյի խոսքով բռնաբարությունը կարող է Լիբիայում ռեպրեսիայի ձև հանդիսանալ: Վերջինս կասկածներ ունի, որ Լիբիայի ղեկավարը` Մուամար Քադաֆին կանանց բռնաբարելու հրաման է արձակած լինի: Որոշ վկայությունների համաձայն` Տրիպոլին մասայական ձևով գնել է գրգռիչ միջոցներ Վիագրա տիպի, որպեսզի բռնաբարության հրամանները անպայման կատարվեն: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը:
Մորենո -Օկամպոն նշում է, որ հետաքննողները փորձում են հստակեցնել բռնության զոհ դարձած կանանց թիվը: Հիշեցնենք, որ դեռևևս ապրիլին ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սյուզան Ռայսը հայտնել էր այս մասայական բռնաբարությունների մասին: