Փենինգթոն. միակ խոչընդոտը արձանագրությունների վավերացման հարցում` թուրքական խորհրդարանն է

21

Wikileaks-ի կողմից գաղտնազերծված` Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնի` Վաշինգթոն ներկայացրած իր ուղերձում գրում է, որ հայ-թուրքական արձանագրությունները երկրի Հիմնական օրենքին համապատասխանեցնելու վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումից հետո ՀՀ իշխանությունները խոչընդոտներ չեն ստեղծի դրանց վավերացման գործում:

«Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրական դատարանի եզրակացության մեկնաբանությունը, քիչ հավանական ենք համարում, որ նախագահ Սարգսյանն անհրաժեշտ կհամարի վերապահումներ կատարել Ազգային ժողովի կողմից արձանագրությունների վավերացման գործում: Նա, հավանաբար, կկարծի, որ ՍԴ եզրակացությունը բավարար պատասխան է քննադատություններին, եւ դա նրան մանեւրելու տարածություն կտա, որն անհրաժեշտ է հնարավոր վավերացմանն անցնելու համար: Դաշնակների թույլ բողոքներից, իշխող կուսակցության մամուլի քարտուղարի մեկնաբանություններից, ինչպես նաեւ դատական եւ օրենսդրական մարմինների նկատմամբ նախագահ Սարգսյանի վերահսկողությունից դատելով` արձանագրությունների վավերացման վերջին իրական խոչընդոտը, հայաստանյան քաղաքական հաստատությունների կարծիքով, թուրքական խորհրդարանն է»,- գրել էր Ջոզեֆ Փենինգթոնը 2010-ի հունվարին: