Փարիզում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը

5

ԵԱՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 2-ին Փարիզում հանդիպում են ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի, իսկ մարտի 3-ին` Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբվանդյանի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Կողմերն իրենց մտահոգությունն են հայտնել ԼՂ օդային տարածքով քաղաքացիական թռիչքների և շփման գծում վերջին օրերին գրանցված բռնությունների վերաբերյալ: Նրանք քննարկել են հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ հարցեր:

ԵԱՀԿ հաղորդմամբ, համանախագահներն առաջիկայում կայցելեն տարածաշրջան` նախագահների հետ քննարկելու հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար հետագա քայլերը: