Րաֆֆին Սարգսյանից պաշտոններ է պահանջում

11

Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանից պահանջում է առնվազն հինգ մարզպետների ազատում աշխատանքից և այդ պաշտոններում Հովհաննիսյանի ներկայացրած մարդկանց նշանակում:

Ընտրակեղծարար գյուղապետերի և քաղաքապետերի ազատում աշխատանքից, այդ նույն մարզպետներին , քաղաքապետերեին քրեական պատասխանատվության ենթարկում:

«Կառավարության և ծառայությունների թվից հետևյալ ոլորտների ղեկավարներ նշանակել ժողովրդի՝ հանձին Հովհաննիսյանի ներկայացրած անձանց.ՀՀ գլխավոր դատախազություն, Ազգային անվտանգության ծառայություն, Հարկային և Մաքսային կոմիտե,Արտաքին գործերի նախարարություն , Գիտության և կրթության նախարարություն, Վերահսկիչ պալատ, Արդարադատության խորհուրդ, Հակակոռուպցիոն հանձնաժողով»,- հայտարարեվ Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը շեշտեց, որ սույն պայմանագիրը անբեկանելի է, ենթակա է երկուստեք ստորագրման: Սա հայտարարելուց հետո Րաֆֆի հովհաննիսյանը և իր կողմից ստորագրեց առաջարկների տակ, ու դրեց դրանք ծրարի մեջ: