Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՀՀ նախագահի թեկնածու

10

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ առաջադրվելու է նախագահի թեկնածու և հեռացել է՝ խոստանալով հարցերին պատասխանել նոյեմբերի 5-ին։

«Սա անում եմ որպես ՀՀ քաղաքացի, ով կրում է պատասխանատվություն, կամք և մեղք այսօրվա իրավիճակի համար և ուզում է մասնակցել դրա հաղթահարման, ապաքինման համար»,- հայտարարեց նա:

Ժառանգությանը առաջնորդը բոլոր հայերին կոչ արեց իրեն միանալ. «Բոլոր հայերին, որոնք հավատում են, որ մեր երկիրը մեկի կուսակցասեփականությունը չէ այլ Հայաստանի Հանրապետություն է, որ ՀՀ նախագահը իր սեփական օրինակով, ընտանիքով շրջապատով պետք է կրի օրենքի ողջ ուժն ու խստությունը և պատասխանատվությունը: Ակնկալում եմ նրանց մասնակցությունը և զորակցությունը, որոնք ուզում են տեսնել ՀՀ ժողովրդավարական հանրաքվե»:

Հովհաննիսյանը նշել է, որ թող իրեն միանան նաև նրանք, ովքեր ակնկալում են, որ իրենց նախագահի ընտանիքը ոչ թե հարստանալու է, այլ աղքատանալու, քանի դեռ այստեղ մեկ աղքատ ընտանիք կա, որոնք ուզում են տեսնել Հայաստանը ինքիշխան երկիր, և առաջատարությունը գնահատող մեր տարածաշրջանում:

«Չեմ հանդուրժել ու չեմ հանդուրժելու ոչ ինձնից, ոչ իմ մերձավորներից ու ընդդիմադիր գործիչներից դա սուտն ու կեղծքին է, որ խորացվում է և ժողովրդի մոտ մեղսակիցներ են ընդգրկվում»:

Հովհաննիսյանը հայտարարեց, որ եթե չեղան ազատ արդար ընտրություններ, ապա ինքը պատրաստ է գնալ մինչև հաղթանակ. «Եթե չեղան, պատրաստ եմ քաղաքացիական մեր պայքարը տանել ոչ թե մինչև վերջ, որովհետեւ վերջը շատ ուշ է, այլ մինչև ժողովրդին վայել հաղթանակ, եթե ժողովուրդը պատրաստ է իր խոսքն ու գործը մեկ անել», – հայտարարեց նա։