Րաֆֆի Հովհաննիսյանը բոլոր հարցերի պատասխանները կտա

19

«Ժառանգություն» կուսակցության շուրջ վերջերս ծավալած քննարկումները, մայիսի 15-ին վերջապես պատասխաններ կստանան: Կուսակցությունից հայտնում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կհանդիպի լրագրողների հետ և բոլոր հարցերի պատասխանները կտա:

Նշենք, որ Մայիսի 6-ի ընտրութունների արդյունքներով «Ժառանգությունը» խորհրդարան կմտնի 5 պատգամավորով: Իսկ կուսակցության համամասնական ցուցակի առաջին 5 անուններն են` Րաֆֆի Հովհաննիսյան, Խաչատուր Քոքոբելյան, Զարուհի Փոստանջյան, Ալիկ Արզումանյան, Ռուբեն Հակոբյան: