Առողջապահության նախարարության տրամադրած վերջին տվյալների մայրաքաղաքի բժշկական հաստատություններում բուժում է ստանում մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով տուժած 94 քաղաքացի, որից 25-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում:
Մեր ունեցած տվյալներով` Այրվածքաբանության կենտրոնում կա 21 հիվանդ, որոնցից 7-ը վերակենդանացման բաժանմունքում են։
Նաիրի բժշկական կենտրոնում են՝ 18, Հանրապետական հիվանդանոցում՝ 11, Մասիվի «Սուրբ Մարիամ Աստվածածին» հիվանդանոցում՝ 7, Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկայում՝ 11 քաղաքացի, որոնցից 4-ը վերակենդանացման բաժնում։
Պռոշյանի թիվ 3 հիվանդանոցում այս պահին կա 6 տուժած, Մուրացանի համալսարանական հիվանդանոցում՝ 2, իսկ Մալաթիայի հիվանդանոցում այլևս հիվանդ չկա:
Բոլոր բժշկական հաստատությունները ապահովված են անհրաժեշտ դեղերով և բուժպարագաներով: Անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերվում է բարձր մակարդակով:
Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար:














