Տիեզերքում երկու սև խոռոչ են հայտնաբերել

13

Մի խումբ աստղագետներ Կալիֆորնիայի համալսարանում՝ Բերքլիում, տիեզերքում հայտնաբերել են երկու սև խոռոչներ, որոնք համաձյան իրենց պնդման, ամենամեծն են, որ երբեւէ նկատվել են:

Թիմը հայտնաբերել է հսկայական սև անցքեր էլիպսաձև գալակտիկաների կուտակումների մեջ Երկրից ավելի քան 300 միլիոն լուսատարի հեռավորության վրա են, գալակտիկական մասշտաբով համեմատաբար ավելի մոտ Երկրին: Հաղորդում է PressTV-ն:

Բերքլիի աստղաֆիզիկոս Chung-Pei Ma անցքերը «հսկայական» է անվանել, ասելով, որ «մենք չէինք սպասում նման զանգվածային սև խոռոչներ գտնել , քանի որ նրանք ավելի մեծ են , քան նշված են իրենց Գալակտիկայի հատկության մեջ»:

Վերջերս հայտնաբերված սեւ անցքերից մեկը կշռում էր 9.7 միլիարդ անգամ Արեգակի զանգվածից մեծ: Երկրորդ նույնքան մեծը, կամ նույնիսկ ավելի մեծ:

Գիտնականների հավաստմամբ ` այդ սև անցքերը նման են զանգվածային երիտասարդ քվազարների (քվազի-աստղային ռադիոաղբյուր) ռադիոճառագայթներ արձակող աստղանման գոյացություն է, բայց ոչ աստղ), որ հավաքվել էին տիեզերքում կամ միգուցե նրանց մնացորդներն են:

Քվազարները չափազանց ակտիվ, փայլուն և հեռավոր օբյեկտներ են տիեզերքում:

Ըստ մասնագետների՝ սև խոռոչները այնպիսի խիտ օբյեկտներ են, որ ոչինչ, նույնիսկ լույսը, չի կարող է խամրել իրենց ծանրությունից և պայծառությունից:

Կարծիք կա, որ այդ սև խոռոչները ձևավորվել են ինչ-որ սուպեր աստղի փլուզումից: