Տեր-Պետրոսյանն առհասարակ թեկնածու դառնալու իրավունք չունի. Ա. Մարտիրոսյան

9

«Ազատ դեմոկրատներ» և «Ժառանգություն» կուսակցությունների միջև տեղի ունեցածը ազդեցություն չի ունենա նախընտրական շրջանի վրա»,- հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Ամուսնություն չի եղել, որ ապահարզան էլ լինի. «Ազատ դեմոկրատների» հարցը փակված է»,- շեշտեց Մարտիրոսյանը:

Արմեն Մարտիրոսյանը նաև ընդգծեց, որ նախագահի ընտրություններում «Ժառանգության» թեկնածուն ազատ է, թելերով կապված չէ այլ ուժերի հետ:

Ինչ վերաբերում է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարող միասնական թեկնածու լինել, քանի դեռ իր կուսակցության ներսում առկա խնդիրները չի լուծել, Մարտիրոսյանը հակադարձեց. «Եթե նրա ասածը էքստրապոլացնենք ՀԱԿ-ի վրա, ապա Լևոն Տեր-Պետրոսյանն առհասարակ թեկնածու դառնալու իրավունք չունի, որովհետեւ մի շարք կուսակցություններ և առանցքային դեմքեր են դուրս եկել այս ընթացքում ՀԱԿ-ից»,- հավելելով,-«այս պարագայում բաժանումը եղավ խմբակցությունում, իսկ մեր միավորի ներսում ամեն ինչ նորմալ է»,- ասաց նա: