Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանին

5

Հունիսի 18-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ:

ՀԱԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները, դրանց արդյունքում ստեղծված քաղաքական իրավիճակը:

Դեսպանի խնդրանքով նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայ Ազգային Կոնգրեսի առաջիկա անելիքները:

Հանդիպմանը մասնակցել են նաև Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը: