ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ՀՀՇ-ն չի լինելու թաքնված

5

-Ձեր կարծքիով ո՞րն է համաներում հայտարարելու շարժառիթը:
Տ.Կ. ՀԱԿ-ի ճնշումը իշխանավորների, որ այդ շարժառիթի տակ բաց թողնեն քաղբանտարկյալներին, դա ոչ թե դիտվի որպես իշխանության կողմից հետնահանջ, այլ դիտվի համաներման տեսքով, այսինքն` ավելի մեղմ:
Ո՞րն է համաներում հայտարարելու նախապայմանը:
Տ.Կ. Նախապայմանը թիմի շահերն են: ՀԱԿ-ը դա շարժում չէ, այլ թիմ է, հզոր թիմ, որն ունի կարողություններ և այդ կարողություննները ստիպեցին իշխանության գնալ որոշակի երկխոսության: Եվ պայմաններից մեկը թիմային շահերն են, ոչ թե ժողովրդի:
-Իսկ կարո՞ղ եք գնահատական տալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համաներում հայտարարելու մասին քայլին:
Տ.Կ. Համաներում հայտարարելու քայլը դրական եմ համարում, որ կալանավորվածները դուրս կգան, սակայն դրանից դրդապատճառները չեն փոխվում: Փաստորեն վաղը կարան նորից կալանավորեն: Պետք է այնպիսի օրենք ընդունվի, որ հայացքների համար չտան քրեկան հոդվածներ:
-Քաղաքական փոփոխություններ սպասվո՞ւմ են:
Տ.Կ. Ամեն դեպքում ՀԱԿ-ը և իշխանությունը պայմանավորվել են խորքային, ընդհուպ` ընտրությունների ձևաբաշխումը, ինչ-որ աթոռներ ու պաշտոններ են խոստացվել:
-Ի՞նչ եք կարծում համաներումը կազդի Վանո Սիրադեղյանի ազատության վրա:
Տ.Կ. Էդ էլ կարող է ազդել:
-Այիսնքն` չեք բացառում:
Տ.Կ. Ես կարող եմ արձանագրել, պատասխանատու հայտարորթյուն անել, որ ՀՀՇ-ն վերչադառնում է իշխանության: ՀՀՇ-ն փաստորեն ունենալու է ներկայացուցիչ իշխանության մեջ: ՀՀՇ-ն վերադառնում է:
-Ուզում եք ասել, որ այլևս ՀՀՇ-ն չի՞ լինելու արտախորհրդարանական ընդդիմություն:
Տ.Կ. ՀՀՇ-ն չի լինելու թաքնված: Կգա ասպարաեզ և ինչու չէ կմտնի խորհրդարան: