Վ. Հովհաննիսյան. Ստատուս քվոն չի կարող հավերժ տեւել

7

«Ես կարծում եմ` հիմնախնդրի լուծումը կա, խաղաղ լուծում` նույնպես: Բայց դրա համար գոնե մեկ անգամ հայկական կողմը ադրբեջանականից պետք է լսի, որ նա պատրաստ է զիջումների»,- Բաքվում հայտարարել է «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` հավելելով. «Համարում եմ, որ ստատուս քվոն` երբ ոչ պատերազմ է, ոչ խաղաղություն, չի կարող հավերժ տեւել: Տեղեկացնում է ադրբեջանական 1news.az-ը:

ՀՅԴ ներկայացուցիչը նշել է .«Իհարկե, նման խաղաղությունը պատերազմից լավ է»:

Վ. Հովհաննիսյանի խոսքերով. «Հայաստանը երբեք այնքան աղքատ չի լինի, որ իրեն պաշտպանական համակարգեր թույլատրելու հնարավորություն չունենա: Այդ պատճառով, երեւի ավելի ճիշտ կլինի փոխզիջումային տարբերակ գտնել, որ երկու կողմն էլ փոխընդունելի զիջումների գնան»,- ասել է նա:

Ադրբեջանի կողմից դեռ առաջարկներ են հնչում` վերադառնալ 1988 թվականի իրավիճակին. «Սակայն ինքնավարության ինչ-որ մակարդակ կար նաեւ նախկինում: Ուրեմն դա չէ հիմնախնդրի լուծումը: Այ, երբ դա տեղի ունենա, այդ ժամանակ, ես կրկնում եմ, երբ երկու կողմի զիջումները բերվեն միասնական տեսքի, հարցի կարգավորումը մի քանի շաբաթ կտեւի»,- հայտարարել է Հայաստանի ներկայացուցիչը: