Վ. Բոստանջյան. «ՀԱԿ-ի վարկանիշը չբարձրացավ»

8

Կոալիցիայի աշխատանքային խմբի անդամ, ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանը վստահ է , որ ՀԱԿ-ի վարկանիշը երկխոսության տապալումից չբարձրացավ:

FVN. Պարոն Բոստանջյան երկխոսությունը կարելի՞ է ավարտված համարել: Այսինքն` այն, ինչը պահանջում է ՀԱԿ-ը արդյոք կբավարարվի՞:
Վ. Բ. Ի՞նչ պահանջների մասին է խոսքը: Այդ պահանջները գտնվում են իրավական դաշտում,իսկ իրավական դաշտում գտնվող պահանջները չի կարող լինել պահանջ, մինչև չստանա իրավական լուծում: Յուրաքանչյուր գործ պետք է ենթարկվի համապատասխան եզրահանգման, որի արդյունքում կորոշվի տեղի ունեցած դեպքն իր մեջ պարունակում է հանցագործություն թե ոչ: Այս պահին տեղի ունեցող գործընթացի` երկխոսության, հետ այն որևէ կապ չունի:
FVN. Արդյո՞ք կբավարարվի նրանց պահանջը` թեկուզ միայն նրա համար, որ շարունակվի երկխոսությունը:
Վ.Բ. Էթիկայի առումով պահանջ կատեգորիան մեղմ ասած` անշնորհակալ կարելի է անվանել: Ի՞նչ պահանջ: Պահանջն իր մեջ բազմաթիվ բացասական էլեմենտներ է պարունակում: Միգուցե ասենք մտահոգություն: Թե չէ պահանջ նշանակում է իրականության հետ որևէ առնչություն չունի, բայց ուժի միջոցով ուզում ես պահանջ ներկայացնել:
FVN. Բայց փաստերը խոսում են այն մասին, որ նրանք, այդուամենայնիվ, ներկայացնում են պահանջ: Չե՞ք կարծում:
Վ. Բ. Այո, այդ պահանջներն իրենք են ներկայացնում: Երբեք կոալիցիան չի մտածի, որ դրանք պահանջներ են, առավել ևս, որ պահանջները կատարվեցին:
FVN. Ինչպե՞ս եք տեսնում, այս ամենի ելքը:
Վ. Բ. Նախկինում ես ելքը տեսնում էի, որ երկխոսությունը պետք է շարունակվի: Բազմաթիվ խնդիրներ կան, որոնք հրատապության աստիճան ունեն, հանրապետության համար կարևոր խնդիրներ կան, ուստի պետք է այդ խնդիրների լուծման ուղիներ փնտրեինք ու գտնեինք: Այս երկխոսությունը մեր քաղաքականության մեջ առաջին դեպքն է , ու ես ողջունում եմ, բայց երբ կողմերից մեկը մյուսին պահանջ է առաջարկում և կատարում են, սիրուն երևույթ չէ:
FVN. Իսկ կշարունակվի՞ երկխոսությունը: Եթե չեք ընդունում > բառը, այդ դեպքում, այսպես ներկայացնեմ հարցս` կոալիցիան, գուցե գնա նրանց, ինչպես դուք ասացիք, մտահոգության պատճառը վերացնելու քայլին:
Վ. Բ. Օրենք գոյություն ունի, սահմանված կարգեր գոյություն ունեն: Մենք ոնց կասենք. «Եկե’ք այս անգամ ուշադրություններս շեղենք և թող թեկուզ անունը դնենք զիջումե: Այս կարևոր իրադարձությունը, երկխոսությունը, գործընթացը, ինչպես կուզեք ասեք, չնչին առիթով առկախել, դադարեցնել, ամեն դեպքում ոչ ոքի օգուտ չի բերի: Ես չեմ կարծում, որ դրանից հասարակության մեջ նրանց վարկանիշը բարձրացավ, գուցե սխալ եմ, բայց այդպես եմ կարծում: