Վրաստանում ՀՀ դեսպանը Սբ. Նշանի հարցն է բարձրացրել

9

Մայիսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Նիկոլոզ Վաշակիձեի հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել մայիսի 13-ի գիշերը Թբիլիսիի Ս.Նշան եկեղեցու զանգակատան փլուզման դեպքին: Երկուստեք արձանագրվեց հիշյալ եկեղեցու շուտափույթ վերանորոգման և ամրացման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը, այդ թվում` նաև նմանատիպ դեպքերից հետագայում ապահովագրված լինելու նպատակով:

Դեսպան Մանուկյանը և Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալը քննարկեցին նաև Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքներն սկսելու հարցը, ինչպես նաև երկու երկրների հարաբերությունների օրակարգին առնչվող այլ հարցեր: