Վրաստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանության պատճառով ծեծկռտուք է բռնկվել

9

Հայոց ցեղասպանության պատճառով ծեծկռտուք է բռնկվել Վրաստանի խորհրդարանում: Պատգամավոր, «Վրացական խումբ» կուսակցության առաջնորդ Ջոնդի Բագատուրիան առաջարկել է քննարկել խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

APA գործակալության փոխանցմամբ` առաջարկը ադրբեջանական ծագում ունեցող պատգամավոր Ազեր Սուլեյմանովի դժգոհությունն է հարուցել: Ի պատասխան՝ Բագատուրիան նրա վրա է նետել «Վազելինի» փաթեթը: Դրանից հետո բռնկվել է ծեծկռտուք: Դրա ժամանակ ադրբեջանցի պատգամավորը Բագատուրիային հայտնել է, թե «Ադրբեջանում ցեղասպանությունն իրագործել են ձեր նման հայերը»:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն խաղաղեցրել է պատգամավորներին: