Վիրահայոց թեմի առաջնորդը Սահակաշվիլիին խնդրում է վերադարձնել 5 հայկական եկեղեցիներ

10

Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը նամակ է հղել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին, որում խնդրում է համայնքին վերադարձնել 5 հայկական եկեղեցիներ եւ միջոցներ ձեռնարկել հայկական մշակութային կոթողների պահպանության ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Yerkir.am-ը:

Թեմի ցուցակում նշված են հետեւյալ եկեղեցիները` Թբիլիսիի Սբ Նորաշեն (կառուցվել է 1467 թ.) Սբ Նշանը (1703 թ.), Մուղնու Սբ Գեւորգը, Երեւանի Սբ Մինասը(1970 թ.), Շամխորի Սբ Աստվածածին (1775 թ.), նաեւ Ախալցխայի Սբ Նշան (1862 թ .):