Վերջին հնարավորությո՞ւն

12

Euronews-ը իր > ռեպորտաժի մեջ գրում է, որ այսօր Կազանում կայանալիք երեք նախագահների` Մեդվեդևի, Սարգսյանի և Ալիևի հանդիպումը ըստ փորձագետների, կարծես թե Ադրբեջանի և Հայաստանի համար վերջին հնարավորությունն է համաձայնության գալու ղարաբաղյան հարցի կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ: Ռեպորտաժում ասվում է նաև, որ պատերազմի տարիներին շուրջ 30 հազար մարդ է զոհվել: Իսկ աշխարհագրական տեսանկյունից Ղարաբաղը նշանավորվում է, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, որը մտնում է Եվրոպա, անցնում է իր կողքով: