Վարչապետն ու նրա շուրջ ծավալվող «բլեֆները»

4

Չնայած որ Տիգրան Սարգսյանի հերթը վաղուց էր եկել ու նույնիսկ անցել էր, բայց կրկին խոսվում է նրա հրաժարականի մասին, ինչը մի կողմից սպասելի է, բայց մյուս կողմից էլ անիմաստ: Փորձենք ներկայացնել երկեու կողմերի հավանական տարբերակները: Նախ այն, որ Տիգրան Սարգսյանն իր քառամյա վարչապետության տարիներին մատը մատին չտվեց դա բոլորն էլ գիտեն: Սարգսյանը հասարակության շրջանում բառի բուն իմաստով անընդունելի և հակակրելի կերպար է իր բոլոր պատմություններով, որոնց մի մասը ճիշտ է, մյուսե գուցեև սուտ: Իր վարչապետության ընթացքում տնտեսական անկում է միայն գրանցվել: Ի դեպ նշենք, որ նախորդների ժամանակ էլ առանձնապես չենք փայլել մեր տնտեսությամբ: Նրա օրոք գնաճն այլևս անհնար է զսպելը, բոլոր հնարավոր ու անհնարին սահմաններն անցել են շուկայում առկա սակագները: Փոքր ու միջին բիզնեսին խոստացված պայմաններն իրականություն չեն դարձել, ինչը Սարգսյանի խոստումների շարքում թիվ մեկ հորիզոնականն էր զբաղեցնում: Սարգսյանի թեթև ձեռքով է, որ մեր երկիրն այսօր 3.1 մլրդ դոլարի պետական պարտք ունի, բայց ոչ մի տեղ գրված չէ, որ 911,6 մլրդ դրամ (շուրջ 2,4 մլրդ դոլար) եկամտային մասով և 1041 մլրդ դրամ (շուրջ 2,7 մլրդ դոլար) ծախսային մասով բյուջե ունեցող երկիրը, ինչպես է կուտակել 3.1 մլրդ դոլարանոց պարտք: Թեև միանշանակ նա այդ գումարները միայնակ չէր էլ կարող օգտագործել: Քաղաքաշինության, հանքարդյունաբերության ոլորտում ինչքան մախինացիաներ են եղել, որքան փողեր են լվացվել: Մյուս կողմից էլ Սարգսյանն ինքն իր աշխատություններում առանձնապես կողմ էլ չէ ՀՀ տնտեսության մեր երազանքի զարգացմանը, էլ ինչի ենք զարմանում, վերջինս բավական կոսմոպոլիտ գաղափարներ ունի աշխարհի ու համաշխարհային տնետեսության մասին, Հայաստանն էլ ներառած այդ ամենի մեջ:

Ինչ վերաբերվում է, թե ինչ իմաստ ունի Սերժ Սարգսյանի համար այս մի քանի ամիսների համար գործից հանել վարչապետին, խիստ կասկածելի է: Նախ այն, որ փետրվարին նախագահական ընտրություններ են, ու Սարգսյանը չի ցանկանա իր շրջապատի մարդկանց հեռացնել իրենից, հատկապես այսօրվա պայմաններում, երբ նրա համար ամեն աշխատողի կորցնելը հազարավոր ձայների կորուստ է: Խոսվում է նաև այն մասին, թե Արևմուտքը չի ների Սարգսյանի այդ որոշումը, սակայն ավելի հավանական է առաջին տարբերակը թիմակից կորցնելն այսօր նախագահի համար խիստ դժվար հարց է: Չենք բացառում նաև այն, որ Սարգսյանն ինքը դեմ չի լինի վարչապետի հեռացմանը, քանզի վերջինիս գաղափարներն ու քայլերն այնքան էլ արդյունավետ չեն: Հիշենք միայն` ընտրություններից առաջ վարչապետի այն արտահայտությունը, թե ով իրենց հետ չէ, ուրեմն կհայտնվի կոտրած տաշտակի առաջ: Սրանք քայլեր էին, որ ակնհայտ Ազատիչի համար շահավետ չէին:

Հետաքրքիր է նաև այն վարկածը, որ Ռուսաստանն ուզում է իր ձեռքի տակի մարդկանցից մեկին նշանակել վարչապետ, այս հանգամանքը ծիծաղելի է, քանզի մեր երկրում ցանկացած համակարգ ենթարկվում է Ռուսաստանին ու ցանկացած քայլ արվում է հենց նրա «դաբրոյով», ու ակնհայտ է, ով էլ լինի այդ պաշտոնում, թե նախագահի պաշտոնում նստած, ուզած-չուզած ենթակա է Ռուսաստանին ու հատկապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Եվ ամենևին էլ հարկ չկա վարչապետի պաշտոնում իրենցից մեկին նշանակել, որ վերահսկեն, վերահսկողությունը նախագահակից է գալիս: Զավեշտալի է նաև այն, որ Սարգսյանը արևմուտքին է ենթարկվում, ինչպես կարող է նման բան լինել: Հայաստանի կապը, տրանսպորտը, ատոմակայանը, գազը ու մնացյալ ամեն ինչ Ռուսաստանի վերահսկողության ու կառավարման տակ է, ինչպես կարող է Սարգսյանը Արևմուտքին ենթարկվել: Ով կարող է ասել: Միգուցե Գագիկ Ծառուկյանն ու Ռոբերտ Քոչարյանն են միայն ռուսների կողմից աշխատում: Զավեշտալի է: Միթե մոռացել եք, որ երեքն էլ այդ նույն համակարգի ծնունդն են: Չէ որ ոչ վաղ անցյալում Ծառուկյանն ու Սարգսյանը կողմնակիցներ էին, ու հիմա էլ չեմ բացառում այդ փաստը, ու Տիգրան Սարգսյանին հակակրելու փաստը ամենևին չի նշանակում, որ ԲՀԿ-ն դեմ է ՀՀԿ-ին, և որ այնտեղ արևմուտքի ու Ռուսաստանի հարց կա: Պարզապես հանգում ենք, այն մտքին,ո ր Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ անելու հարցը հերթական խաղն է, որ ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին իբր իրարից անջատեն: Հավանաբար Ծառուկյանն իր կուսակցությունը ինքնահաստատելու այլ տարբերակ չի գտել: Այս ամենը «բլեֆ» է, որի մեջ արդեն ապրում ենք 20 տարի: Տեսնես` կլինի մի օր, երբ կազատվենք Ռուսաստանի ու արևմուտքի լծից, ինքներս կընտրենք նախագահ ու մեր ընտրած նախագահն իր ու ժողովրդի կամքով կընտրի վարչապետ: Արթնացեք մարդիկ, բավական է «բլեֆի» մեջ ապրեք, պայքաևժրելու իսկական պահն է: