Վաշաձեն կմեղմի՞ Սահակաշվիլու խոսքերը

6

Այսօր Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձն կժամանի Հայաստան: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ այցի Վաշաձեին կընդունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հույսեր կան, որ այս այցը փոքր-ինչ կմեղմի հայ-վրացական հարաբերությունները, որը վերջերս սրվել էր Հայաստանի պետական ապարատի մասին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հնչեցրած արտահայտությունների պատճառով, ինչի հետևանքով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հետաձգել է Վրաստան կայանալիք այցը:

Հշեցնենք, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Հայաստանը ճգնաժամի առաջ է կանգնել Ռուսաստանի շուկայից լիովին կախվածության մեջ գտնվելու պատճառով: «Երբ ռուսական շուկան փլուզվեց, ապա նույն բախտին արժանացավ նաեւ Հայաստանը»,- հայտարարել է Սահակաշվիլին: