Վանոյի թիկնազորի նախկին պետն է իրեն Հայաստանից ճանապարհել

9

Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանը բացահայտել է, որ ինքն է 2000 թվականի ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ճանապարհել Սիրադեղյանին Հայստանից:

«Դեռ ապրիլի 3-ին, Սիրադեղյանը միայնակ նստել է Հայոց Համազգային շարժման շենքի առաջ և բոլոր ընկերներին անձամբ ճանապարհել է, և ոչ ոք չի իմացել, որ նա հաջորդ օրը Հայաստանում չի լինելու: Անձամբ ես էլ չգիտեի: Ինչպես որ կարգն է, նրան երկու մեքենայով ճանապարհել են տուն:
Վանո Սիրադեղյանին երկու մեքենայով էին ուղեկցում, բայց խնդրեց, որ երկրորդ մեքենան չճանապարհի:Այդ օրը ՀՀՇ վարչությունից մենք գնում էինք դեպի իր տուն, սակայն պարոն Սիրադեղյանը ասաց, որ երկրորդ ուղեկցող մեքենան չգա: Երբ արդեն տանից էինք դուրս գալիս Վանո Սիրադեղյանը նստեց իմ մեքենան: Այդ ժամանակ ինքը հսկողության տակ էր, սակայն մենք կարողացանք այնպես անել, որ մեզ չհետևեն: Թողնելով Վանո Սիրադեղյանին` ես եկել եմ տուն, և այդ օրվանից Վանո Սիրադեղյանը Հայաստան չի եկել: Ոչ մի պաշտոնյա չի եկել պրն Սիրադեղյանին ճանապարհելու, ոչ ոք, անգամ ընտանիքի անդամները, չեն իմացել նրա հեռանալու մասին»,-ասաց Սուրեն Սիրունյանը:

Սիրունյանը չբացահայտեց միայն այն, թե վերջին անգամ երբ է խոսել Սիրադեղյանի հետ:

Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանը մեղադրվում է մի շարք քաղաքական գործիչների դեմ ծրագրված սպանությունների կազմակերպման մեջ, և առայսօր գտնվում է միջազգային հետախուզման մեջ։