Վաղը Մինսկի խումբը շփման գծում դիտարկում կանցկացնի

10

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հարցով Բերնար Ֆասիեն, Ռոբերտ Բրադկեն և Իգոր Պոպովը շաբաթը օրը անձամբ դիտարկում են անցկացնելու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:

Նշենք, որ համանախագահները Հայաստանում են, որտեղից էլ նրանք կգնան Լեռնային Ղարաբաղ դիտարկումն անցկացնելու:

Դիտարկումն անցկացվելու է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում:
Հիշեցնենք, որ նախկին դիտարկումն անցկացվել է հոկտեմբերի 13-ին Թովուզի շրջանում: