Վահե Ավետյանը գտավ իր վերջին հանգրվանը

7

Տեղի ունեցավ 35-ամյա ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հուղարկավորությունը: Արարողությանը ներկա էին հազարավոր մարդիկ, քաղաքական գործիչներ, քաղաքացիներ:

Ներկաների թվում էին դերասան Սոս Սարգսյանը, գրող, հրապարակախոս Զորի Բալայանը, «Ժառանգության»ու ՀԱԿ պատգամավորներ,«Դաշնակցություն» կուսակցության անդամներ, բարձրաստիճան զինվորականներ, որոնց թվում էր նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:

Հուղարկավորության արարողությունից հետո, մահվան թափորի մասնակիցները լուռ երթով շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազություն: