Սևանա թերակղզում ծառահատումներ

8

ՀՀ բնապահպանության նախարարի հրահանգով Սևանի թերակղզու տարածքում` Ֆլամինգո լողափի տարածքում սկսվել է զանգվածային ծառահատում:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ի Կառավությունը որոշում էր ընդունել Սևանում 2 հանրային լողափ ստեղծելու մասին «Երկու հանրային լողափներից մեկը որոշեցին դարձնել քաղաքային լողափը, իսկ մյուսը` Ֆլամինգո կոչվող հայտնի լողափը, որը 1996թ.-ից վարձակալության տակ է»,- Սևանից հաղորդում է Անդրեաս Ղուկասյանը:

Մայիսի 8-ին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը այցելել է Սևան և հրահանգել շարունակել ծառահատումը։ Այս պահի դրությամբ հատվել է 115 ծառ: Ի դեպ, ծառազրկված հատվածը գտնվում է լճի ափից 25-30 մ հեռավորության վրա:

Ֆլամինգո լողափի սեփականատերը բողոք է ներկայացրել ոստիկանություն`առանց թույլտվության ծառահատում սկսելու համար: Այժմ ծառահատումը դադարեցվել է, սկսվել է հետաքննություն:
Աղբյուրը` 1in.am