Սփյուռքահայերը դիմել են նախագահին Սեֆիլյանի համար

10

«Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտեն» խնդրանքով դիմեց Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների ու ներկայացուցիչների համահայկական 4-րդ համաժողովի մասնակից Շվեդիայի թագավորական համալսարանի պրոֆեսոր պարոն Արամայիս Միրզախանյանին նախաձեռնել ստորագրահավաք համաժողովի մասնակիցներից Ժիրայր Սեֆիլյանին և Սարգիս Հացպանյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար։

ՀՀ նախագահին ուղղված նամակ խնդրանքը համաժողովի մասնակից 58 սփյուռքահայերի ստորագրությամբ «Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտե»-ի համակարգող Աղավնի Սահակայանը այսօր սեպտեմբերի 23-ին հանձնեց ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկների, դիմումների ու բողոքների բաժին։

«Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտե»