Շուշիի ազատագրման 20-ամյակն ենք տոնում արդեն:
Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկեց Հաղթանակի շքերթը, որը նվիրված է Շուշիի ազատագրման ու Պաշտպանության բանակի կազմավորման 20-րդ ու Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 67-րդ տարեդարձերին:
Շքերթին մասնակցում էին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ամենայն հայոց կաթողիկոսն ու այլ բարձրաստիճան այրեր: Զորահանդեսն ընդունեց ԼՂ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:














