Ստատուս քվոն ընդունելի չէ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

13

2011թիվը լավ տարի էր ԵՄ-ի համար ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսանկյունից, այս մասին հայտնել է Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռոլանդ Կոբիան: Հաղորդում է APA-ն:

«Ուղղակի եւ անուղղակի շատ կոչեր են հնչել ԵՄ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեծ ներգրավվածության վերաբերյալ», – ասել է դեսպանը: Նա ավելացրել է, որ ԵՄ -ն հավատարիմ է մնում բանակցային գործընթացի խաղաղ կարգավորմանը: Կոբիան հիշեցրել, որ այս տարի ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության Բարձր Ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ԵՄ տարածաշրջանում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ֆ. Լեֆորտին, ով հատուկ մանդատ ունի, որը կարող է որոշակի աջակցություն ցուցաբերել Մինսկի գործընթացին` շեշտը դնելով տարածաշրջանային հակամարտությունների վրա. «Կարծում եմ, սա հստակ է եւ ուժեղ ազդանշան է Էշթոնի կողմից,ինչը ապացուցում է, որ ԵՄ – ն հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ. Բարձր ներկայացուցիչը որոշել է երկարաձգել հատուկ ներկայացուցչի մանդատը, եւ նույնիսկ նրան կենտրոնացնել հակամարտության վրա: Մենք Մինսկի խմբի անդամ չենք, բայց փորձում ենք աջակցել նրանց գործունեությանը»:
Դեսպանը ավելացրել է, որ ԵՄ – ն ընդունում է, որ ստատուս քվոն այս հակամարտության համար ընդունելի չէ եւ անհրաժեշտ է հասնել հակամարտության երկարատև և խաղաղ լուծման:
«Մենք շատ նվիրված ենք այս հարցին, և կարծում եմ, որ 2012 թվականին մենք կտեսնենք ԵՄ ակտիվ ներգրավվածությունը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում», – ասել է դեսպանը: