Այսօր երեկոյան սպասվում է Լուսնի լիովին խավարում: Այն կսկսվի Երևանի ժամանակով ժամը 22:24-ին եւ կավարտվի հունիսի 16-ի գիշերը ժամը 04:00-ին: Նշենք, որ վերջին տարիների ընթացքում Լուսնի ամենարերկարատև խավարումը սա է լինելու` մոտ 100 րոպե: Լուսնի ամբողջական խավարմանը կարող են հետևել երկրագնդի գրեթե բոլոր մասերում, բացառությամբ Հյուսիսային Ամերիկայի: Նշենք, որ տարվա մեջ մի քանի անգամ կրկնվում են այս խավարումները, հաջորդը սպասվում է դեկտեմբերի 10-ին:













