Սպանվել է խաղաղ բնակիչ

9

Մայիսի 11-ի երեկոյան ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու հարավարևելյան սահմանահատվածում հակառակորդի արձակած գնդակից գլխի շրջանում ստանալով հրազենային վիրավորում` մահացել է Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղի բնակիչ 33-ամյա Արայիկ Նելսոնի Բալասանյանը:

Նա, տրակտորով աշխատելիս է եղել, երբ հակառակորդը կրակել է նրա ուղղությամբ:

Հադրութի քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից հայտնում են, որ միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են:

Ի դեպ, երկու օրերի ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից ՊԲ դիրքերը գնդակոծել է ավելի քան 400 անգամ, որի արդյունքում հայկական կողմը ունեցել է կորուստ: